Բաժիններ՝

Իջևանցի ուսուցիչները դժգոհ են

Tesankyun.am-ը գրում է. 1994թ. ՅՈՒՆԵՍԿՕ-ն հոկտեմբերի 5 –ը հայտարարել է որպես ուսուցչի եւ կրթական ոլորտի բոլոր աշխատողների միջազգային օր: Այդ օրը աշխարհի 100-ից ավելի երկրներում նշվում է որպես ուսուցչի միջազգային օր:

Հոկտեմբերի 3-ին ուսուցչի օրվան նվիրված միջոցառում կայացավ Նոյեմբերյան քաղաքի մշակույթի տանը: Տավուշի մարզկենտրոն Իջեւանում մանկավարժների թիվը մի քանի հազար է, մանկավարժները ամենաբազմամարդ մասնագիտական խումբն են:

«Տեսանկյունի» խմբագիրը իջեւանցի ուսուցիչներից հեռախոսազանգեր է ստացել: Նրանք ասացին, որ 5 հազար բնակիչ ունեցող սահմանամերձ Նոյեմբերյանում ուսուցիչների մասնագիտական տոնը նշվել է, իսկ 20 հազար բնակիչ ունեցող Իջեւանում՝ Տավուշի մարզկենտրոնում, ուսուցչի օրվան նվիրված հանդիսություն չկայացավ: Իջեւանցի ուսուցիչները հիշեցրին,որ այս տարվա հունվարի 28-ին ՀՀ բանակի 22-ամյա հոբելյանին նվիրված միջոցառումներ չկայացան:

«Եթե բանակի եւ ուսուցչի օրը չի տոնվում, էլ ո՞ւմ օրն են տոնում»՝ դժգոհեցին իջեւանցի ուսուցիչները:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս