«Սուրիկ Խաչատրյանը Սյունիքում սրբության սրբոց է, աստված է». aravot.am
Ընդդեմ Սուրիկ Խաչատրյանի գործով մի քանի հայցերի հեղինակ, Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանը Հայաստանում արդարադատության հույս չունի, հաղորդում է aravot.am-ը:
«Տրամաբանություն ունեցող ոչ մի քաղաքացի չի կարող հույս ունենալ, որ Հայաստանում որեւէ դատարան կարող է արդար վճիռ ընդունել ռեժիմի հենասյուներից որեւէ մեկի դեմ: Բացառվում է պարզապես:Հայաստանը դատարան չունի, բայց ռեժիմն ունի, ունի իրենց սպասարկող դատարաններ, ոստիկանություն, անվտանգության ծառայություն, քննչական մի քանի ծառայություններ, դատախազություն: Չհաշված այն հանցագործ ոհմակները, որոնք սպասարկում են իրենց ու իրենց հովանավորյալ օլիգարխներին»,- ասաց պարոն Հարությունյանը:
Ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում: