Ամեն ինչ հստակ դարձավ. «Առավոտ»

«Առավոտ» թերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանն իր այսօրվա խմբագրականում գրում է. «Եվ այսպես, քաղաքական դաշտում հստակություն մտավ: Երեկ Վանաձորում ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հայտարարել է, որ Եռյակն ունի միասնական օրակարգ, եւ այդ օրակարգը իշխանափոխությունն է: «Այս իշխանությունը պետք է հեռանա»,- ասել է ԲՀԿ-ական պատգամավորը: Տրամաբանական է մտածել, որ կուսակցական հիերարխիայում բարձր տեղ գրավող գործիչը չէր կարող զբաղվել ինքնագործունեությամբ, եւ իր այս հայտարարությունը համաձայնեցրել է իր կուսակցության առաջին դեմքի հետ: Հետեւաբար, դա ԲՀԿ-ի պաշտոնական դիրքորոշումն է: Իսկ դա նշանակում է առնվազն երկու բան:

Նախ՝ ոչ իշխանական ուժերի 12 պահանջները այլեւս արդիական չեն: Զավեշտական կլինի օրակարգ կազմել հետեւյալ հերթականությամբ. ա/ ես պահանջում եմ, որ դուք հեռանաք, բ/ ես պահանջում եմ, որ դուք վերացնեք կարմիր գծերը: Առաջին կետի համեմատությամբ «խամրում են» բոլոր մնացած կետերը: Պահանջները պետք է վերաձեւակերպել այսպես. դուք գնացեք, ես կգամ իշխանության, իսկ հետո նոր տալ խոստումներ՝ կվերացնեմ բոլոր կարմիր գծերը, արագաչափերը, բոլորին կազատեմ հարկերից, բանկային տոկոսներից, եւ կանեմ այնպես, որ Հայաստանում ձմռանը ծառերի վրա նարինջներ աճեն: Երկրորդ հետեւությունը, որը կարելի է անել քաղաքական դաշտի այս հստակեցումից, այն է, որ ինքը՝ «ոչ իշխանական ուժեր» արտահայտությունն այլեւս արդիական չի»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Առավոտ» թերթում:

Տեսանյութեր

Լրահոս