Միմյանց ծեծողները հրաժարվել են հաղորդում տալ
Հոկտեմբերի 5-ին, գիշերը ժամը ժամը 04.00-ի սահմաններում, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 2-րդ գումարտակի և Արաբկիրի բաժնի ծառայողները Կոմիտասի պողոտայի և Գրիբոյեդովի փողոցի խաչմերուկի մոտ նկատել են իրար հետ վիճաբանող երեք երիտասարդների:
Ձեռքերով միմյանց հարվածներ հասցնելու ընթացքում նրանցից մեկի մոտից գետնին է ընկել կռփազենք:
1996 թ. ծնված Վահագն Ս.-ն (կռփազենքը եղել է նրա մոտ), 1987 թ. ծնված Գառնիկ Ս.-ն և 1993 թ. ծնված Դավիթ Փ.-ն բերման են ենթարկվել ոստիկանություն:
Նրանք հրաժարվել են հաղորդում տալուց և դատաբժշկական փորձաքննությունից:
Նշանակվել է դատաքրեագիտական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:
ՀՀ Ոստիկանություն