Աշխարհի ամենաթանկարժեք կոնֆետների մեկ տուփը հնարավոր է գնել հազար դոլարով
Աշխարհի ամենաթանկարժեք՝ «Delice» ապրանքանիշի կոնֆետների մեկ տուփը Լոնդոնի Harrods խանութում հնարավոր է ձեռք բերել հազար դոլարով: Այս կոնֆետներն արտադրվում են Արաբական Էմիրություններում, դրանց տուփը զարդարված է Սվարովսկու բյուրեղներով եւ 24 կարատանոց ոսկով, հաղորդում է ԻՏԱՌ- ՏԱՍՍ գործակալությունը:
«Ներկայումս մենք օրվա մեջ առնվազն մեկ փաթեթ ենք վաճառում» ,- ասել է արտադրող ընկերության ներկայացուցիչ Ջալալ Գայզան: Տուփը 240 կոնֆետ է պարունակում՝ պատրաստված շոկոլադի ամենաթանկարժեք տեսակներից: Շոկոլադը պատրաստում է ֆրանսիական «Վալրոնա» ընկերությունը, օգտագործվում են Թունիսի նուշ, Աֆղանստանի գետնանուշ, ԱՄՆ-ից եւ Թուրքիայից բերված ընկուզեղեն: Այսինքն՝ ընտրվում է ամենահամեղը, ինչ գոյություն ունի ողջ աշխահում:
Նսխկինում ամենաթանկարժեքը համարվում էին Ռոբերտո Կավալի դիզայներական տան կոնֆետները, որոնց մեկ տուփի արժեքը 425 դոլար էր: