Ստեփան Դեմիրճյանը դեռևս չի որոշել՝ մասնակցե՞լ հոկտեմբերի 10-ի հանրահավաքին, թե՞ ոչ
ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը դեռևս չի որոշել՝ մասնակցե՞լ հոկտեմբերի 10-ի հանրահավաքին, թե՞ ոչ: Խնդիրն այն է, որ թեև Դեմիրճյանը ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ է, սակայն նա չի մասնակցում եռյակի մարզային հանրահավաքներին, քանի որ այդ հանրահավաքներին մասնակցում են միայն ՀԱԿ կուսակցության անդամները: Իր մերձավոր շրջապատի ներկայացուցիչների մոտ Դեմիրճյանը մի քանի անգամ ասել է, որ ինքը վերջնական՝ որոշում չունի` մասնակցե՞լ հոկտեմբերի 10-ի հանրահավաքին, թե՞ ոչ: Դեմիրճյանը ցանկանում է, որ հանրահավաքի կազմակերպիչ կուսակցությունների շարքում` ԲՀԿ-ի,ՀԱԿ-ի և «Ժառանգության» կողքին, նշվի նաև ՀԺԿ-ի անունը: Հանրահավաքի կազմակերպիչները, հնարավոր է, բավարարեն այս պահանջը: