Ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված երիտասարդը մահացավ (տեսանյութ). shamshyan.com
Շաբաթ՝ հոկտեմբերի 4-ին, ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված ВАЗ 2107 մակնիշի 17 ԼՕ 793 համարանիշի 31-ամյա վարորդ Ալբերտ Առաքելյանը հիվանդանոցում մահացել է:
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, սեպտեմբերի 28-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 03:30-ի սահմաններում Իսակովի պողոտայում՝ Ոստիկանության ակադեմիայի հարևանությամբ, բախվել էին Վանաձոր քաղաքի Աղայան փողոցի բնակիչ, 31-ամյա Ալբերտ Առաքելյանի վարած ВАЗ 2107 մակնիշի 17 ԼՕ 793 համարանիշի և Էջմիածին քաղաքի Չարենցի փողոցի բնակիչ, 25-ամյա Գևորգ Հովհաննիսյանի վարած Mercedes մակնիշի 49 ՕԼ 999 համարանիշի ավտոմեքենաները:
Մանրամասներն՝ այստեղ