Բաժիններ՝

Կալանավորը պատրաստվում է ՔԿՀ-ում ասուլիս հրավիրել և բանտային կյանքից բացահայտումներ անել. epress.am

«Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում գտնվող դատապարտյալ Արտակ Հակոբյանը վաղը պատրաստվում է մամուլի ասուլիս հրավիրել: Այս մասին այսօր Epress.am-ին հայտնել է Հակոբյանի կինը՝ Հայաստան Հակոբյանը: Նրա խոսքով՝ լրագրողների հետ հանդիպման դիմումը ՔԿՀ-ի պետի կողմից ընդունվել է ի գիտություն, և իր ամուսինը բազմաթիվ բացահայտումներ է անելու բանտային կյանքի և իր նկատմամբ գրանցված խախտումների մասին:

Միևնույն ժամանակ, Քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը Epress.am-ին ասել է, որ դեռևս հստակ որոշում չկա՝ կթողնե՞ն արդյոք դատապարտյալին ասուլիսով հանդես գալ, թե՞ ոչ: Որոշումը կկայացվի այսօր:
Դատապարտյալը սեպտեմբերի 26-ին կտրել էր ոտքի և ձեռքի երակները և մեխել ոտքերը։ Հակոբյանի խոսքով՝ դրա պատճառն է եղել ՔԿՀ-ի օրվա հերթապահ պատասխանատու մայոր Սմբատ Հակոբյանը: Արտակ Հակոբյանը կնոջը պատմել է, որ մայորն իրեն անընդհատ նվաստացուցիչ խոսքերով է դիմել՝ փորձելով կռիվ հրահրել։
Մայորի դեմ քրեական գործ հարուցելու պահանջով Հակոբյանը դիմել էր Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին և ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս