Բաժիններ՝

Հակոբ Ինջիղուլյանն առայժմ չի շարունակի զինծառայությունը. ՊՆ. Tert.am

Ադրբեջանում 2013-ի օգոստոսի 8-ին գերեվարված և 2014-ի հոկտեմբերի 2-ին Հայաստան վերադարձված հայ ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանը, չի շարունակի իր զինվորական ծառայությունը, քանի դեռ նրա առողջական վիճակի և ադրբեջանական գերության ընթացքում նրա՝ մարդու իրավունքների հետ կապված խնդիրներին համապատասխան ընթացակարգերն ընթացքի մեջ չեն:

Այս մասին Tert.am-ին ասաց Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, պատասխանելով հարցին, թե Հակոբ Ինջիղուլյանը՝ երրորդ երկրից Հայաստան վերադառնալով ցանկություն էր հայտնել ծառայելու այն 9 ամիսը, որ մնացել էր իրեն գերի ընկնելուց հետո:

«Առայժմ ոչինչ չեմ կարող ասել, քանի դեռ Հակոբն իր առողջական վիճակի հետ կապված բոլոր հետազոտությունները չանցնի, լիարժեք պատկերացում չունենանք և նաև իր գերության ընթացքում մարդու իրավունքների առնչությամբ խնդիրների համապատասխան ընթացք չտրվի»,– ասաց Արծրուն Հովհաննիսյանը:

Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում: 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս