Ավելին, քան աղքատություն (լուսանկարներ)
«Շիրակ կենտրոնը» այսօր շարունակեց «Ջերմություն վագոն-տնակներում պատսպարված ընտանիքներին» խորագիրը կրող ամենամյա բարեգործական ձեռնարկի շրջանակներում վառելափայտ բաժանել Գյումրու տնակային ավաններում ու կիսախարխուլ շենք-շինություններում բնակվող անօթևան և սուղ կարիքի մեջ հայտնված ընտանիքներին:
Վառելափայտի բաժանման մասին տեսանյութերի և ֆոտոռեպորտաժների պատրաստմամբ և հրապարակմամբ կազմակերպությունն առաջին հերթին հետապնդում է աղքատության մեջ գտնվող ընտանիքների ապրելակերպը ներկայացնելու խնդիր: