ՀՀ ֆինանսների նախարար. բիզնեսից հարկերի կանխավճար նույնիսկ ես չեմ կարող վերցնել. NEWS.am
Բիզնեսից հարկերի չի կարող վերցնել ոչ ոք՝ անգամ ֆինանսների նախարարը: Այդ մասին NEWS.am-ի թղթակցին ասել է Հայաստանի ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը: Նրա խոսքով՝ հարկային կանխավճարների մեխանիզմը, որը երկար ժամանակ էր գործում, 2015թ.-ին չեղյալ կհամարվի:
«Դրա փոխարեն մենք նոր մեխանիզմ կկիրառենք. բիզնեսը կարող է միջոցներ փոխանցել հատուկ հաշվեհամարին: Եթե հարկային պարտավորություններ ունենա, այնտեղից դրանք կմարվեն: Եթե ոչ՝ անմիջապես հետ կուղարկվեն: Ուստի ոչ ոք՝ սկսած ինձնից մինչեւ վերջին հարկայի տեսուճը, չի կարողանա կանխավճար վերցնել»,- հայտարարել է նախարարը:
Արտակարգ իրավիճակների նախարարություն