«Դեմ եմ»-ից անհատներ կմասնակցեն եռյակի համապետական հանրահավաքին. NEWS.am
«Դեմ եմ» քաղաքացիական նախաձեռնությունը չի մասնակցելու հոկտեմբերի 10-ին Ազգային ժողովի ոչ իշխանական եռյակի՝ ԲՀԿ-ի, ՀԱԿ-ի եւ «Ժառանգության» նախաձեռնած համապետական հանրահավաքին: Այս մասին NEWS.am-ին ասել է շարժման անդամ Դավիթ Մանուկյանը:
«Որպես նախաձեռնություն՝ Ազատության հրապարակում չենք լինելու, բայց շատ հնարավոր է, որ շարժման անդամներից մարդիկ լինեն այնտեղ, ոչինչ չենք կարող բացառել»,- ասել է Դավիթ Մանուկյանը:
Դիտարկմանը, թե «Դեմ եմ»-ը վերջին ամիսներին պասիվացել է, Դավիթ Մանուկյանը նշել է. ««Դեմ եմ»-ը ակտիվանում է, երբ հասարակությունն է ակտիվանում, եթե ակտիվ չենք, ուրեմն հասարակության պատկերն է այսպիսին: Մենք կուսակցություն չենք, հսարակական կազմակերպություն չենք, ֆորմալ կատույց չենք, հետեւաբար, մենք ակտիվանում ենք, երբ դրա կարիքը լինում է»:
Ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում: