Ինչ կապ ունի Անդրիաս Ղուկասյանը «Խաղաղություն և զարգացում» նորաստեղծ կուսակցության հետ

«Արցախում նոր՝ «Խաղաղություն և զարգացում» կուսակցության ստեղծման հարցում ես ունեմ իմ մեծ ներդրումը, ես աջակցում եմ այդ նոր կուսակցության ստեղծման գործընթացին, բայց դա իմ նորաստեղծ կուսակցությունը չէ»,- այս մասին այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ տեղեկացրեց Անդրիաս Ղուկասյանը:

Նրա խոսքով՝ սեպտեմբերի 21-ին Արցախում ձևավորվել է նախաձեռնող խումբ, որը հիմնադրելու է «Խաղաղություն և զարգացում» կուսակցությունը: Ըստ նախաձեռնողների՝ այն պիտի լինի նոր քաղաքական ուժ՝ սոցիալ-լիբերալիզմի գաղափարախոսության հիմքի վրա կառուցված.

«Ես կարծում եմ՝ այդ նախաձեռնությունը պետք է նաև ունենա իր շարունակությունը Հայաստանում, այստեղ էլ պիտի հիմնադրվի: Անձնապես մասնակցելու եմ այդ կուսակցության հիմնադրման գործընթացին: Կարծում եմ՝ հետագայում ձևավորվելու է նաև Հայաստանի և Ղարաբաղի կուսակցությունների համատեղ ալյանս, որը հնարավորություն կտա ունենալ նոր քաղաքական ուժ, որը միասնական է գործում թե՛ Արցախում, թե՛ Հայաստանում»:

Տեսանյութեր

Լրահոս