«Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրինագիծը չընդունվեց
Ազգային ժողովում այսօր քվեարկության դրվեց պատգամավորներ Ստեփան Դեմիրճյանի, Արամ Մանուկյանի, Նիկոլ Փաշինյանի, Լյուդմիլա Սարգսյանի, Գագիկ Ջհանգիրյանի, Լևոն Զուրաբյանի, Հրանտ Բագրատյանի հեղինակած և երեկ արտահերթ կարգով քննարկված «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրինագիծը:
Նախքան քվեարկությունը ՀՀԿ պատգամավոր Գագիկ Մելիքյանը հայտարարեց, որ ՀՀԿ խմբակցությունում հարցը քննարկվել է և գտնում են, որ օրինագիծը Սահմանադրության հետ որևէ խնդիր չի լուծում, ուստի խմբակցությունը գտնում է, որ պետք է քվեարկի դեմ:
«Միայն սահմանադրականի խնդիր չէր դրված, դա արգումենտներից մեկն էր: Բանակը արտակարգ իրավիճակներում օգտագործելու հարցն էր: Միայն սահմանադրականության վրա մի տարեք: Խնդրում եմ քվեարկեք կողմ, քննարկելու լիքը բան կա»,- հորդորեց ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանը:
Ի վերջո, օրինագիծը ստացավ «կողմ»՝ 35, «դեմ»՝ 59 և «ձեռնպահ»՝ 5 ձայն և մերժվեց: