Bloomberg․ Թրամփը Զելենսկուն առաջարկել է Մոսկվայում հանդիպել Պուտինի հետ
Bloomberg-ը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն առաջարկել է Մոսկվայում հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ խաղաղության շուրջ բանակցություններ վարելու համար։
Ըստ հրապարակման՝ Զելենսկին մերժել է առաջարկը։ Գործակալությանը դիրքորոշմանը ծանոթ աղբյուրները հայտնել են, որ Թրամփի առաջարկը դժգոհություն է առաջացրել Զելենսկու մոտ։
Միևնույն ժամանակ, Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի մասնակցությամբ եռակողմ բանակցությունները կարող են կայանալ մոտ ապագայում, սակայն դրանց ժամկետների և ձևաչափի վերաբերյալ դեռ հստակություն չկա։
Նշենք, որ Զելենսկին սեպտեմբերի 23-ին հայտարարել էր, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ, սակայն Մոսկվա մեկնելու հնարավորության վերաբերյալ պատասխանել էր, որ այնտեղ կարող է գնալ «հրթիռով»։

