ԵՄ-ն բավարար արագությամբ և արդյունավետությամբ չի մեծացնում պաշտպանական ներուժը. զեկույց

Եվրոպական միությունը բավարար արագությամբ և արդյունավետությամբ չի մեծացնում իր պաշտպանական ներուժը, որպեսզի հասնի սահմանված նպատակին՝ մինչև 2030 թվականը պատրաստ լինել պաշտպանվելու Ռուսաստանից, ասվում է ԵՄ զեկույցի ամփոփագրում, որը պատրաստվել է միության ղեկավարների համար, և որին ծանոթացել է Reuters գործակալությունը։

«Անբարենպաստ և վատթարացող անվտանգության միջավայրի հետ կապված խնդիրները, ինչպես նաև Ռուսաստանի ագրեսիայից բխող սպառնալիքը հաղթահարելու համար անհրաժեշտ է գործել զգալիորեն ավելի արագ և ձեռնարկել շատ ավելի լայնածավալ քայլեր, քան այժմ, որպեսզի մինչև 2030 թվականը հասնենք պաշտպանական պատրաստվածության անհրաժեշտ մակարդակին»,- ասվում է Եվրոպական պաշտպանության գործակալության փաստաթղթում։

«2030 թվականի պատրաստվածության նպատակի հասնելու համար Եվրոպային անհրաժեշտ է վճռական շրջադարձ պաշտպանական ներդրումների ծավալի և տեմպերի, ռազմական ներուժի զարգացման և արդյունաբերական բազայի ամրապնդման հարցում»,- նշվում է զեկույցում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930