Բաժիններ՝

Լուրջ հարցեր է առաջացնում առանձին պետությունների ռազմակենuաբանական գործունեությունը. Լավրով

Լուրջ հարցեր է առաջացնում առանձին պետությունների ռազմակենսաբանական գործունեությունը, որն իրականացվում է տարբեր պատրվակներով: Այս մասին Կենսաբանական և տոքսինային զենքի արգելման մասին կոնվենցիայի ազգային կատարմանը նվիրված սեմինարի մասնակիցներին ուղղված տեսաուղերձում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Կոնվենցիայի պահպանման համատեքստում լուրջ հարցեր են առաջացնում առանձին պետությունների ռազմակենսաբանական գործունեությունը նրանց ազգային տարածքից դուրս՝ կանխարգելիչ և այլ խաղաղ նպատակներով համագործակցության պատրվակով, ինչպես հայտարարվում է», – նշել է նախարարը։

Ինչպես ընդգծել է Լավրովը, 1975 թվականին Կենսաբանական և տոքսինային զենքի արգելման մասին կոնվենցիայի ուժի մեջ մտնելուց կես դար անց կենսաբանական անվտանգության ապահովման խնդիրը չի կորցրել սրությունը։

«Ռիսկի գործոնների թվում են կենսաբանական սպառնալիքների անդրսահմանային բնույթը, կենսատեխնոլոգիաների պոտենցիալ ոչ պատշաճ կիրառումը, ինչպես նաև ահաբեկիչների կողմից կենսաբանական գործակալների և տոքսինների հնարավոր օգտագործումը որպես զենք», – հավելել է նա։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930