Հանրապետության տարածքում տեղումներ չեն դիտվի. եղանակի տեսություն
Հայաստանի Հանրապետության տարածքում սեպտեմբերի 23-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 25-27-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Նշվում է, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 23-24-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով, 25-26-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 2-4 աստիճանով։
Երևան քաղաքում սպտեմբերի 22-ի ցերեկը, 23-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայրաքաղաքում այսիպր ցերեկը կլինի 32–34 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի +23…+25 աստիճան։

