Պահեստներ, բեռնանավեր․.. Ուկրաինայի ուղղությամբ ՌԴ ՊՆ–ի գիշերային հարվածների թիրախները
ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է անօդաչու թռչող սարքերով գիշերային հարվածների նոր շարքի մասին՝ Ուկրաինայի լոգիստիկ կենտրոնների, նավահանգիստների և տրանսպորտային ենթակառուցվածքների օբյեկտների ուղղությամբ, որոնք ներգրավված են ուկրաինական բանակի ապահովման գործընթացում։
Ռազմական գերատեսչության օպերատիվ ամփոփագրում թվարկված են խոցված թիրախները։ Այսպես, Կիևից 41 կմ արևմուտք գտնվող Կոպիլով բնակավայրում խոցվել է «Կոպիլով Լոգիստիկ Պարկ» մաքսային-լոգիստիկ կենտրոնը։
Այդ օբյեկտն օգտագործվել է Եվրոպայի երկրներից Ուկրաինա մատակարարվող ռազմական բեռների պահպանման և բաշխման համար։
Օդեսայի մարզում հարվածներ են հասցվել երկու թիրախի՝ Դնեստր գետի վրայով անցկացված պոնտոնային գետանցմանը, որն օգտագործվել է Ռումինիայից և Իզմայիլի նավահանգստից ռազմական բեռների տեղափոխման համար, ինչպես նաև Չեռնոմորսկի նավահանգստում գտնվող բեռնանավին, որը ռազմական նշանակության բեռներ էր տեղափոխում։
Բացի այդ, ծովում ռուսական հեռահար անօդաչու սարքերով խոցվել են երկու բեռնանավեր, որոնք Օդեսայի նավահանգիստ էին տեղափոխում Ուկրաինայի զինված ուժերի ապահովման համար նախատեսված բեռներ։

