Բաժիններ՝

Արաղչին դրական է գնահատել Չինաստանում կայացած բանակցությունները

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին չինացի պաշտոնյաների հետ խորհրդակցությունները որակել է հաջողված՝ նշելով, որ Թեհրանը կարևորում է Պեկինի հետ հաստատած ռազմավարական գործընկերությունը։ Այս մասին Արաղչին նշել է X սոցիալական ցանցի գրառման մեջ։

«Չինաստանում մեր գործընկերների հետ հաջող խորհրդակցություններ ենք անցկացրել։ Իրանը կարևորում է այն ռազմավարական գործընկերությունը, որը մենք ժամանակի ընթացքում կառուցել ենք։

Այսօրվա որոշումները կկանխորոշեն տարածաշրջանի ապագա ռազմավարական հավասարակշռությունը՝ ունենալով կարևոր ազդեցություն», – գրել է Արաղչին։

Նա նաև աջակցություն է հայտնել տարածաշրջանային խաղաղության վերաբերյալ Չինաստանի նախագահ Սի Ծինփինի առաջ քաշած չորս սկզբունքներին՝ նշելով, որ դրանք առանցքային նշանակություն ունեն։

Սի Ծինփինի առաջարկը նախատեսում է հարևան երկրների միջև խաղաղ գոյակցություն, հարգանք ազգային ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հանդեպ, միջազգային իրավունքի պահպանում, ինչպես նաև անվտանգության և տնտեսական զարգացման միջև հավասարակշռության ապահովում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930