Մոսկվա այցի ընթացքում ԿՀՎ տնօրենն առաջարկել է անցկացնել Թրամփ-Պուտին-Զելենսկի հանդիպում. Axios

Մոսկվա կատարած այցի ընթացքում ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն Ջոն Ռատքլիֆն առաջարկել է եռակողմ հանդիպում անցկացնել ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների միջև։

Այս մասին հաղորդում է Axios-ը՝ հղում անելով աղբյուրներին։

Հրապարակման աղբյուրները նշել են, որ Ռատքլիֆին հանձնարարվել էր պարզել, արդյոք ռուսական հետախուզական ծառայության ղեկավարությունը կարող է համոզել Վլադիմիր Պուտինին վերսկսել բանակցությունները Ուկրաինայի հետ։ Նրանց աղբյուրների համաձայն՝ Ռատքլիֆը եզրակացրել է, որ ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը «կառուցողական խաղացող է, որը կարող է օգնել վերսկսել դիվանագիտական ​​ջանքերը»։ Այս գնահատականի հիմքը չի նշվում։

Ուրբաթ՝ օգոստոսի 28-ին, ամերիկացի պաշտոնյաները պաշտոնապես տեղեկացրել են Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին ԿՀՎ տնօրենի` Մոսկվա կատարած այցի արդյունքների և եռակողմ գագաթնաժողով անցկացնելու առաջարկի մասին։

Դեռևս 2025 թվականի օգոստոսին Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ սկսել է եռակողմ գագաթնաժողովի նախապատրաստական ​​աշխատանքները, որին կմասնակցեն ինքը, Զելենսկին և Պուտինը։ Նա կարծում էր, որ այն կտևի երկու շաբաթ։

ԿՀՎ տնօրեն Ջոն Ռատքլիֆը Մոսկվա է այցելել 2026 թվականի օգոստոսի 25-ին: Պաշտոնական հաղորդագրությունների համաձայն՝ Ռատքլիֆը չի հանդիպել Պուտինի հետ: Դոնալդ Թրամփը հետախուզության ղեկավարի այցը Մոսկվա որակել է որպես սովորական: Արևմտյան լրատվամիջոցները, հղում անելով աղբյուրներին, Ռատքլիֆի Ռուսաստան այցի համար տարբեր բացատրություններ են ներկայացրել: Դրանց թվում էր Կրեմլին ՆԱՏՕ-ի երկրների վրա հարձակվելուց զերծ պահելու մասին զգուշացնելը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31