Բաժիններ՝

Ռուսաստանն ու Ուկրաինան գիշերը շարունակել են փոխադարձ հարվածները․ կան զոհեր

Օգոստոսի 25-ի լույս գիշերը անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասում գտնվող Աֆիպսկի նավթավերամշակման գործարանի վրա, հայտնում են տեղացիները։ Նրանք հայտնել են մի շարք պայթյունների մասին, որից հետո ձեռնարկության տարածքում հրդեհ է բռնկվել, հայտնում է Informator.ua-ն։

Միևնույն ժամանակ, անօդաչուները, հավանաբար, հարվածել են նաև Ռոստովի մարզի նավթավերամշակման գործարանին։ Երկու հարձակումների վայրերում էլ արձանագրվել են հրդեհներ, իսկ վնասների ճշգրիտ ծավալները դեռ ճշտվում են։

Կրասնոդարի երկրամասի նահանգապետ Վենիամին Կոնդրատևը հաստատել է տարածաշրջանի վրա անօդաչու թռչող սարքերի հարձակումը։

«Այժմ դեպքի վայրում աշխատում են հրշեջներն ու օպերատիվ ծառայությունները։ Երկու մարդ է զոհվել», – հավելել է Կոնդրատևը։

Նրա խոսքով՝ հարվածի հետևանքով Աֆիպսկի ավանում գտնվող նավթավերամշակման ձեռնարկության տարածքում հրդեհ է բռնկվել։ Զուգահեռաբար հաղորդումներ են հայտնվել Ռոստովի մարզի նավթավերամշակման գործարանի հնարավոր խոցման մասին, սակայն ռուսական իշխանություններից պաշտոնական հաստատում չկա։

Իր հերթին, ռուսական զորքերը հարձակվել են Դնեպրի առևտրի կենտրոնի, Խարկովի Օսնովյանսկի շրջանի արդյունաբերական գոտու և Կիևում «Lavina Mall» առևտրի կենտրոնի հարակից տարածքի վրա, փոխանցում է ՈՒՆԻԱՆ-ը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31