Բաժիններ՝

Լեհաստանը պատրաստ է արգելափակել Ռուսաստանի և Բելառուսի հետ բոլոր սահմանային անցակետերը

Լեհաստանը պատրաստ է արգելափակել Ռուսաստանի և Բելառուսի հետ բոլոր սահմանային անցակետերը: Այս մասին լրագրողներին հայտնել է Լեհաստանի փոխվարչապետ, ազգային պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոսինյակ-Կամիշը։

«Մենք պատրաստ ենք անհրաժեշտության դեպքում արգելափակել արևելյան սահմանի բոլոր սահմանային անցումները։ Մենք արդեն դրա համար սարքավորում ունենք», – նրա խոսքերն է փոխանցում «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։

Պաշտոնյան հավելել է, որ Լեհաստանի ուժային կառույցներն արդեն այդ նպատակների համար ունեն «պահեստներ, ամրաշինություններ և ամրություններ»։

Նախարարը պարզաբանել է, որ այդ պաշարները կուտակվում են «Արևելյան վահան» ծրագրի շրջանակներում։

Իր հերթին, ազգային պաշտպանության փոխնախարար Ցեզարի Տոմչիկը հայտարարել է, որ Լեհաստանը պատրաստ է Ռուսաստանի և Բելառուսի հետ սահմանային անցակետերն արգելափակել 7-14 օրվա ընթացքում։ Նա հավելել է, որ այդ նպատակով Լեհաստանը, մասնավորապես, ականներ է գնում։

Լեհաստանը «Արևելյան վահան» ծրագիրը ստեղծել է 2024 թվականին. չորս տարվա ընթացքում դրա համար պլանավորվում է հատկացնել 2,5 միլիարդ դոլար։ Լեհական իշխանություններն այս ծրագրի օգնությամբ մտադիր են ռազմական ենթակառուցվածք ստեղծել ՌԴ-ի և Բելառուսի հետ սահմանի արևելյան թևում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31