Լեհաստանը բավարարել է ՀՀ գլխավոր դատախազության միջնորդությունը. հետախուզվող անձը հանձնվել է ՀՀ իրավասու մարմիններին

Լեհաստանի իրավասու մարմինը բավարարել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության միջնորդությունը և հետախուզվող անձ Գ.Կ.-ին հանձնել է Հայաստանի իրավասու մարմիններին: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ գլխավոր դատախազությունը։

Նշվում է, որ Գ.Կ.-ն մեղադրվում է կազմակերպված խմբի կազմում տուժողին զգալի վնաս պատճառելով համակարգչային ցանցում պահվող տեղեկատվությանն ապօրինի տիրանալու, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ շահադիտական դրդումներով համակարգչային ցանցում պահվող տեղեկատվությունն առանց թույլտվության վերափոխելու նպատակով հատուկ վնասաբեր հարուցիչ օգտագործելու, համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ, կազմակերպված խմբի կազմում, առանձնապես խոշոր չափերով ուրիշի գույքի հափշտակություն կատարելու և հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով եկամուտները կազմակերպված խմբի կազմում օրինականացնելու համար:

Գլխավոր դատախազության հանձնարարությամբ՝ Ներքին գործերի նախարարության ոստիկանության աշխատակիցների կողմից ապահովվել է Գ.Կ.-ի տեղափոխումը Երևան:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31