Բաժիններ՝

Իրանն ավելի հզոր զենք է պատրաստել ռազմական գործողությունների վերսկսման դեպքում. ԻՀՊԿ

Իրանն ավելի հզոր զենք է պատրաստել Մերձավոր Արևելքում ռազմական գործողությունների վերսկսման դեպքում: Ինչպես տեղեկանում ենք «ՌԻԱ Նովոստի» գործակալությունից, այս մասին հայտարարել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) պաշտոնական ներկայացուցիչ Հոսեյն Մոհեբին։

«Եթե կրկին պատերազմ սկսվի, ապա, անպայման, մեր կողմից օգտագործող զենքն ուրիշ կլինի, և այդ տարբերությունը կարող է դրսևորվել մարտագլխիկների սերնդի, խոցման ճշգրտության, հրթիռների հեռահարության կամ ցանկացած այլ ցուցանիշով», – ասել է նա իրանական Defa Press գործակալությանը։

Իրանի բարձրաստիճան զինվորականը հավելել է, որ Թեհրանն օրեցօր կատարելագործում է իր ողջ սպառազինության հնարավորությունները և ավելի ճշգրիտ, կործանարար ու տեխնոլոգիամետ զենք է արտադրում։

Վերջին շաբաթներին Իրանի և ԱՄՆ-ի միջև վերսկսված ռազմական գործողությունները դադարել են։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի դեմ «աննախադեպ մասշտաբի» տնտեսական ճնշման գործողություն է մեկնարկում, իսկ այն երկրները, որոնք կօգնեն Թեհրանին, կբախվեն «ահռելի» տնտեսական հետևանքների։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31