Բաժիններ՝

Միգրանտներին սկսել են վտարել Սեուտայի ​​լողափից

Իսպանիայի ոստիկանությունը և քաղաքացիական գվարդիան օգոստոսի 20-ի առավոտյան գործողություն են սկսել՝ Հյուսիսային Աֆրիկայում գտնվող իսպանական Սեուտա ինքնավար քաղաքի Էլ Տրամպոլին լողափից շուրջ 4000 անօրինական միգրանտներին վտարելու համար:

El Mundo թերթը հաղորդում է, որ շուրջ 30 ոստիկանական ավտոմեքենա շրջապատել է կես կիլոմետր ձգվող տարերային ճամբարը, որն անօրինական միգրանտները կառուցել էին հուլիսի վերջին Մարոկկոյի կողմից սահմանի զանգվածային խախտումից հետո:

Հրատարակության տվյալներով՝ Իսպանիայի ներքին գործերի նախարարությունը մտադիր է անօրինական միգրանտներին տեղափոխել քաղաքում կառուցվող ժամանակավոր կենտրոններ՝ նրանց ապաստան տրամադրելու դիմումները քննարկելու և, մեծ մասամբ, Մարոկկո նրանց վերադարձի գործընթաց սկսելու համար: Թերթը նշում է, որ ոստիկանությունը և տեղի իշխանություններն օգոստոսի 19-ի երեկոյան ճամբարները քանդելու որոշում են ընդունել:

Հուլիսի վերջին շուրջ 72 000 անօրինական միգրանտ կարողացել էր Մարոկկոյից ծովով և ցամաքով հասնել Սեուտա, որի բնակչությունը կազմում է 80 000 մարդ։ Անօրինական ներգաղթյալների մեծ մասը հաջորդող օրերին կամավոր կերպով վերադարձել է Մարոկկո, սակայն մի քանի հազար միգրանտ շարունակում է մնալ Սեուտայում։

Ճգնաժամի ֆոնին Մադրիդը որոշել է գործի դնել զինվորականներին՝ բնակավայրում անվտանգությունն ապահովելու նպատակով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31