Արաղչին հայտարարել է, որ Թրամփի տնտեսական ճնշումներն ԱՄՆ-ին պարտություն կբերեն

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին մերժել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից նոր հայտարարված պատժամիջոցների արշավը՝ դա անվանելով ամերիկյան ներքին խնդիրներից շեղում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա նշել է X-ում գրառման մեջ։

«Այսպես կոչված «տնտեսական D-Day»-ը (խմբ.՝ Նորմանդական դեսանտային գործողություն) շեղում է Ամերիկայի սեփական ճգնաժամից․ աննախադեպ պարտք և աճող տոկոսային ծախսեր», – նշել է Արաղչին։

Նա զգուշացրել է, որ «ձախողված քաղաքականության կրկնապատկումը միայն կբերի հետագա պարտության և իրանցիների թշնամանքի»։

«ԱՄՆ-ի տնտեսական ահաբեկչությունը սպառնում է համաշխարհային տնտեսությանը և ինքնիշխանությանն ամբողջ աշխարհում», – հավելել է նա։

Ավելի վաղ Truth Social-ում գրառման մեջ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Իրանի դեմ «աննախադեպ մասշտաբի» տնտեսական ճնշման գործողություն է մեկնարկում, իսկ այն երկրները, որոնք կօգնեն Թեհրանին, կբախվեն «ահռելի» տնտեսական հետևանքների։

Թրամփն Իրանի դեմ ձեռնարկվող նոր տնտեսական միջոցառումները համեմատել է Երկրորդ աշխարհամարտի ժամանակ Նորմանդիայում ամերիկա-բրիտանական զորքերի ափհանման հետ՝ նշելով, որ սա կլինի «տնտեսական Նորմանդական դեսանտային գործողություն»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31