Բաժիններ՝

ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի միջև զորավարժությունների ժամկետը կրճատվել է Վաշինգտոնի խնդրանքով

ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի միջև համատեղ զորավարժությունների ժամկետը երկու անգամ կրճատվել է Վաշինգտոնի խնդրանքով այն բանից հետո, երբ նախագահ Դոնալդ Թրամփը կոչ արեց սահմանափակել դրանց մասշտաբները՝ դա պատճառաբանելով Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ իր սերտ հարաբերություններով։ Այս մասին հաղորդում է CNN-ը։

Երկու երկրների զինված ուժերը հայտարարել են, որ օգոստոսի 17-ին մեկնարկած ամենամյա «Ուլչիի ազատության վահան» զորավարժությունները, որոնք պետք է տևեին 10 օր, այժմ կավարտվեն օգոստոսի 21-ին։

«Նախագահի և պատերազմի նախարարի ցուցումների հիման վրա նախարարությունը զգալիորեն կրճատել է «Ուլչիի ազատության վահան» զորավարժությունները՝ միաժամանակ շարունակելով մարտավարական կարողությունները բարելավող վարժանքները», – ասել է Պենտագոնի պաշտոնյան։

Նա հավելել է, որ զորավարժությունների հետ կապված որոշ վարժանքներ կրճատվել են, որոշ միջոցառումներ՝ չեղարկվել, սակայն այդ փոփոխությունների արդյունքում, միևնույն է, պահպանվում են կարևոր պատրաստվածությունը և զորավարժությունների նպատակները։

Հարավային Կորեայի զինվորականները հայտարարել են, որ զորավարժությունների «ժամկետները և մասշտաբները մասամբ փոփոխելու» որոշումը կայացվել է «ԱՄՆ-ի խնդրանքով»։

Օգոստոսի 16-ին Թրամփը հայտարարել էր, որ խնդրել է Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթին կրճատել զորավարժությունների մասշտաբները՝ հաշվի առնելով Հյուսիսային Կորեայի ղեկավարի հետ լավ հարաբերությունները, զորավարժությունների բարձր արժեքը, ինչպես նաև այն, որ Սեուլը հրաժարվել է մասնակցել Իրանի դեմ գործողություններին։

Կորեայի Հանրապետությունն ավելի քան 70 տարի եղել է ԱՄՆ-ի մտերիմ դաշնակիցը, երկու երկրներն ունեն փոխադարձ պաշտպանության պայմանագիր, որը հիմնականում նախատեսված է Հարավային Կորեան Հյուսիսային Կորեայից պաշտպանելու համար։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31