Իրանը կարծում է, որ ԱՄՆ-ի և Իսրայելի ջանքերը՝ hրադադար հաստատելու ուղղությամբ, ուղղված են մшրտական գործողությունների նոր փուլին նախապատրաստվելուն. WSJ
Իրանը կարծում է, որ ԱՄՆ-ի և Իսրայելի ջանքերը՝ հրադադար հաստատելու ուղղությամբ, ուղղված են միայն շուկաների վրա ճնշումը նվազեցնելուն և մարտական գործողությունների նոր փուլին նախապատրաստվելուն: Այդ մասին հայտարարել է The Wall Street Journal (WSJ) թերթը՝ հղում անելով չնշված պաշտոնյաներին և հետախուզական տվյալներին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Ինչպես գրում է թերթը, Թեհրանի պատասխան տալու պատրաստակամությունը վկայում է խորը անվստահության մասին, որը, հավանաբար, թույլ չի տա երկու կողմերին հասնել հակամարտության շուտափույթ դադարեցման կայուն համաձայնության:

