Գյումրիում քամու և անձրևի հետևանքով կոտրվել են ծառի ճյուղեր, թեքվել է էլեկտրասյուն, ջրալցվել են նկուղներ
Շիրակի մարզային օպերատիվ կառավարման կենտրոնում օգոստոսի 16-ին ժամը 16:33-ից սկսած ստացվել են ահազանգեր, որ քամու և հորդառատ անձրևի հետևանքով ջրալցվել են Գյումրի քաղաքի մի շարք հասցեների նկուղներ, բակային հատվածներ, կոտրվել ծառի ճյուղեր և թեքվել էլեկտրասյուն։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից մարտական հաշվարկներ և օպերատիվ խմբեր։
Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից, փրկարարները, օպերատիվ արձագանքելով բոլոր դեպքերին, իրականացրել են տարածքների սահմանազատման, մոտոպոմպերի միջոցով նկուղներից, բակային հատվածներից ջրահեռացման (ընդհանուր մոտ 85 խմ), ինչպես նաև կոտրված ճյուղերի մասնատման և հեռացման աշխատանքներ։

