Բարսելոնան ցանկանում է ձեռք բերել Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստին

Կատալոնական «Բարսելոնայի» ներկայացուցիչները ծրագրում են կապ հաստատել Բիլբաոյի «Ատլետիկի» և Իսպանիայի ազգային հավաքականի պաշտպան Էյմերիկ Լյապորտի շրջապատի հետ՝ ֆուտբոլիստի ապագա ծրագրերը պարզելու նպատակով։ Այս մասին հայտնում է իսպանական Sport պարբերականը։

Կատալոնական ակումբում բարձր են գնահատում ձախլիկ կենտրոնական պաշտպանին ձեռք բերելու այս հասանելի տարբերակը։ «Բարսելոնայում» վստահ են, որ խաղացողն ունակ է ևս մի քանի մրցաշրջան հանդես գալ ամենաբարձր մակարդակով։ Ակումբում հատկապես արժևորում են նրա հարուստ փորձը, առաջնորդական որակները և առաջին փոխանցմամբ գրոհներ սկսելու հմտությունը։

Հայտնի է, որ Լյապորտի հրաժարագինը կազմում է 15 միլիոն եվրոյից պակաս։ Ըստ աղբյուրի՝ «Բարսելոնայի» մարզական տնօրեն Դեկուի՝ ԱՄՆ կատարած այցի ընթացքում արդեն իսկ կայացել են նախնական բանակցություններ, որոնց արդյունքում կողմերը պայմանավորվել են վերադառնալ քննարկումներին աշխարհի առաջնության ավարտից հետո։ Նշվում է, որ Դեկուն շատ գոհ է մնացել պաշտպանի ելույթներից։

Հիշեցնենք, որ 32-ամյա Լյապորտը ԱԱ-2026-ում Իսպանիայի հավաքականի կազմում մասնակցել է 8 հանդիպման՝ դառնալով 1 արդյունավետ փոխանցման հեղինակ։ Իսկ ավարտված ակումբային մրցաշրջանում նա «Ատլետիկի» կազմում անցկացրել է 30 հանդիպում և աչքի ընկել 2 գոլային փոխանցմամբ։

ArmSport

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031