Սիրելի հայեր, մի լռեք, մի վախեցեք, մի համակերպվեք.Ծառուկյան ջան, պինդ մնա. քաղբանտարկյալ Խաչիկ Գալստյանի ուղերձը

Քաղբանտարկյալ Խաչիկ Գալստյանի ուղերձը տնային կալանքից․

«Սիրելի հայրենակիցներ,

Շուրջ յոթ ամիս է անազատության մեջ եմ։ Ցավոք, այդ ժամանակամիջոցում մեր երկրում քաղաքական հետապնդումներն ու հալածանքներն ահագնացող չափերի են հասել։

Համերաշխությունս ու հարգանքներիս հավաստիքը Գագիկ Ծառուկյանին, Անդրանիկ Թևանյանին, Արեգնազ Մանուկյանին, Արմեն Աշոտյանին, Ավետիք Չալաբյանին, Դավիթ Ղազինյանին, Աշոտ Եղիազարյանին ու քաղաքական գործունեության համար բանտարկված մնացած ընկերներին։

Բռնատիրության օրեցօր խորացող ճահճի մեջ իշխանազավթը փորձում է լռեցնել, համատարած վախ սերմանելով խեղդել այլախոհության, այլակարծության յուրաքանչյուր խոսք, դիմադրության յուրաքանչյուր օջախ։

Սիրելի հայեր,

Մի լռեք, մի վախեցեք, մի համակերպվեք բռնապետի քիմքի քմահաճույքին։

Խոսեք, պաշտպանեք ու աջակցեք։

Լռությունն ու անտարբերությունը հավասարազոր է բռնապետության գարշահոտ ճահճում խեղդվելուն։

Եվ վերջում, բանտի վերածված բնակարանիս պատուհանն ուղիղ նայում է Հատիս սարին։ Ամեն գիշեր, երբ հայրենիքս թաղվում է համատարած խավարի մեջ, սարի գագաթին մի լույս է վառվում։ Գիշերային խավար մղձավանջի մեջ այն կարծես հույսի, հավատի ու հաղթանակի կենսաշող մի շիթ է` ողողված Աստծով, Հավատով և Հայրենիքով։

Ծառուկյան ջան, պինդ մնա։

Հայրենիքի ու խղճի բանտարկյալ`

Պրոֆեսոր Խաչիկ Գալստյան։»

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031