Ռուսաստանը մտադիր չէ վրեժ լուծել Հայաստանի ժողովրդից. ՌԴ սենատոր

Վերջերս Եկատերինբուրգում սկզբունքային զրույց է եղել Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինի միջև։ Sputnik Արմենիա մուլտիմեդիոն հարթակի միացմամբ կայացած ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՌԴ սենատոր Վլադիմիր Ջաբարովը`պատասխանելով ՀՀ ԱԺ ընտրությունների ֆոնին երկկողմ հարաբերությունների ներկա վիճակի մասին հարցին։

«Հայաստանում իրավիճակը բարդ է։ Գիտեք, որ վերջերս Եկատերինբուրգում վարչապետների հանդիպում է տեղի ունեցել։ Սկզբունքային խոսակցություն է եղել, և հստակ ասվել է, որ Հայաստանը պետք է կողմնորոշվի», – ասաց ՌԴ սենատորը։

Նա համոզված է, որ համաշխարհային անկայունության պայմաններում Հայաստանի համար գոյատևելու միակ հնարավորությունը Ռուսաստանի հետ բարեկամությունն է և Եվրասիական տնտեսական միության անդամակցությունը պահպանելը։

«Մենք կհետևենք կոնկրետ քայլերի։ Գյուղացիները, որոնք չեն կարողանում իրացնել իրենց արտադրանքը, արդեն դժգոհություններ են արտահայտում։ Ռուսաստանը մտադիր չէ վրեժ լուծել Հայաստանի ժողովրդից, բայց պետք է հասկանալ, որ մենք նույնպես ունենք մեր սեփական շահերը», – նշեց Ջաբարովը։

Նիկոլ Փաշինյանի և Միխայիլ Միշուստինի հանդիպումը տեղի է ունեցել հուլիսի 6-ին Եկատերինբուրգում։ Բանակցությունների ժամանակ Փաշինյանը հույս է հայտնել, որ առկա խնդրահարույց խնդիրները կլուծվեն։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031