Իրանը նախազգուշացրել է Բուլղարիային՝ չդառնալ «ագրեսիայի և ռազմական հանցագործությունների» մասնակից
Իրանը ուղիղ նախազգուշացում է հղել Բուլղարիային՝ կապված երկրում ամերիկյան ռազմական ինքնաթիռներ տեղակայելու պլանների հետ՝ հայտարարելով, որ Սոֆիան չպետք է թույլ տա իր տարածքն օգտագործել Թեհրանի դեմ գործողությունների համար․ գրում է Euronews-ը։
Իրանի նախազգուշացումը հաջորդել է Բուլղարիայի կառավարության առաջարկին՝ երկրի հարավ-արևելքում գտնվող Բեզմեր ավիաբազայում ժամանակավորապես տեղակայել մինչև ութ ամերիկյան ռազմական ինքնաթիռ` նախատեսված օդում վերալիցքավորում իրականացնելու համար:
Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղային հայտարարել է, որ ԱՄՆ-ի հարձակումներին ցանկացած աջակցություն Բուլղարիային կդարձնի «ագրեսիայի և ռազմական հանցագործությունների» մասնակից։
Սոֆիան և Վաշինգտոնը փորձել են մեղմել մտահոգությունները՝ պնդելով, որ տեղակայումը պաշտպանական բնույթ ունի և կապված չէ Մերձավոր Արևելքում իրականացվող ռազմական գործողությունների հետ։

