Բրազիլիայի փոխնախագահը խոստացել է ժամանակին և համապատասխան արձագանք տալ ԱՄՆ նոր մաքսատուրքերին

Բրազիլիան ԱՄՆ պատժամիջոցներին կարձագանքի համապատասխանաբար և ճիշտ ժամանակին. հայտարարել է երկրի փոխնախագահ Ջերալդո Ալկմինը։

«Գաղափարը վրեժխնդրությունը չէ։ Նրանք խոսում են «աչքի դիմաց աչք» սկզբունքի մասին, բայց այդ դեպքում երկու կողմերն էլ կկուրանան։ Փոխադարձությունը նշանակում է ցույց տալ, որ մեզ հետ անարդարություն է եղել և մենք ցանկանում ենք դա շտկել, և մենք ունենք միջոցներ դա անելու ճիշտ ժամանակին և ճիշտ ձևով», – նրա խոսքերը մեջբերել է EFE լրատվական գործակալությունը։

Փոխնախագահի խոսքով՝ ԱՄՆ միջոցառումներն անհիմն են, բայց նա նշել է, որ Բրազիլիան միշտ բաց է բանակցությունների համար։

Ալկմինը մամուլի ասուլիսում ելույթ է ունեցել բրազիլական մի շարք ապրանքների վրա 25 տոկոս ԱՄՆ մաքսատուրքերի սահմանումից ընդամենը մի քանի ժամ առաջ՝ մեղմացնելով նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվայի կողմից նախկինում հնչեցված հռետորաբանությունը։ ԱՄՆ իշխանությունների կողմից նոր մաքսատուրքեր սահմանելու որոշումից հետո Լուլա դա Սիլվան հայտարարել է, որ Բրազիլիան կկիրառի «փոխադարձության օրենքը»։

ԱՄՆ նոր մաքսատուրքերի սահմանումը հաջորդել է ԱՄՆ առևտրային ներկայացուցչի գրասենյակի կողմից անցկացված հետաքննությանը, որը եզրակացրել է, որ Բրազիլիայի միջոցառումները վնասակար են ամերիկյան ընկերությունների համար։ Բրազիլիայի իշխանությունները խոստացել են արձագանքել ԱՄՆ որոշմանը «փոխադարձության օրենքի» շրջանակներում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031