Վախից ինձ հեռացրին վարույթից. քննիչները ուղղորդել են իրանցիներին. որպես վկա պիտի հարցաքննվեմ. Սարգսյան

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի պաշտպան Երեմ Սարգսյանին այսօր հեռացրել են վարույթից՝ թույլ չտալով շարունակել Գագիկ Ծառուկյանի շահերի պաշտպանությունը։

«Առերեսումը սկսելուց առաջ որոշեցին, որ ինձ՝ որպես Գագիկ Ծառուկյանի պաշտպան, հեռացնում են վարույթից։ Որովհետև Իրանի քաղաքացին ցուցմունք է տվել, որ իրենց ընդհանուր հանդիպումների ժամանակ ես ևս ներկա եմ եղել, և իրենք դիտարկել են, որ ես կարող եմ գործի վերաբերյալ տվյալ ունենալ և վկայի կարգավիճակում հարցաքննվել։ Սա ապօրինության գագաթնակետն է»,- ՔԿ-ի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց Երեմ Սարգսյանը։

Ըստ նրա, երեկ արդեն փորձում էին հիմքեր ստեղծել իրեն վարույթից հեռացնելու համար։

«Վստահ է, որ ՔԿ-ն այդ քայլին գնացել է վախից, քանի որ երեկ Ծառուկյանի պաշտպանական խումբը ջախջախել է մեղադրող կողմին։ Ուղիղ հարց եմ տվել գործում ներգրավված իրանցուն, թե եթե հիշում է, որ ես ներկա եմ եղել Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպմանը, կարո՞ղ է մատնանշել, թե ինչ կարգավիճակով եմ մասնակցել այդ հանդիպումներին։

Կարդացեք նաև

Նա ուղիղ նշեց, որ ճանաչել է որպես Գագիկ Ծառուկյանի փաստաբան։ Քրեական դատավարության օրենսգիրքն ասում է՝ «չի կարող որպես վկա հարցաքննվել փաստաբանը՝ կապված իր կողմից որպես փաստաբան մատուցվող ծառայությունների հետ։ Իրենք այդքանը չէին ֆայմել, չէին հասցրել սովորեցնել, ես կանխեցի, առերեսման ժամանակ այդ հարցը տվեցի, որովհետև տեսա՝ ուզում են հիմքեր նախապատրաստել ինձ վարույթից հեռացնելու համար, որովհետև շատ եմ խանգարում՝ իրենց ապօրինությունները բացահայտելով»,- հավելեց փաստաբանը։
Նշենք, որ այսօր Երեմ Սարգսյանին 15։00-ին հրավիրել են ՀՀ քննչական կոմիտե հարցաքննության՝ վկայի կարգավիճակում։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031