Ալիևը տեղյակ չէ՞ր Բաքվում կայացած ռուս-գերմանական գաղտնի հանդիպումից

                                                                                                    Բաքվում հուլիսին կայացել է Գերմանիայի և Ռուսաստանի նախկին բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպում՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև զինված հակամարտության դադարեցման ուղիները քննարկելու նպատակով։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։

«Մեր տարածքն օգտագործվել է նման հանդիպման համար առանց մեր իմացության: Ես չեմ կարող մեկնաբանել մանրամասները, քանի որ մենք ներկա չենք եղել հանդիպմանը: Այնուամենայնիվ, չվերթների մասին տվյալները թույլ են տալիս ինձ պնդել, որ Բաքվում գաղտնի հանդիպումն իրոք կայացել է», — ասել է նա:

Ավելի վաղ բրիտանական The Times թերթը հայտնել էր, որ Գերմանիայում սկսել են ավելի հաճախ հանդես գալ Ռուսաստանի հետ կապի ուղիները վերականգնելու նախաձեռնություններով:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031