Վրաստանից Իրան արտահանման ծավալները գերազանցել են 106 միլիոն դոլարը

Վրաստանից Իրան ավտոմեքենաների վերաարտահանումը (ռեէքսպորտ) աճել է 101,620%-ով, այս մասին, ըստ aliq.ge-ի՝  հայտնել է «Բիզնեսպրեսնյուս» պարբերականը` վկայակոչելով Ազգային վիճակագրական ծառայության տվյալները, ըստ որոնց` եթե անցյալ տարվա հաշվետու ժամանակահատվածում Վրաստանից Իրան վերաարտահանվել էր ընդամենը 5 մեքենա, 2026 թվականի հունվար-հունիս ամիսներին այս ցուցանիշը կազմել է 5086 միավոր։

Պարբերականը գրել է, որ 2026 թվականի հունվար-հունիս ամիսներին Վրաստանից Իրան արտահանումն աճել է 629.5%-ով։ Ըստ տվյալների՝ ընթացիկ տարվա հաշվետու ժամանակահատվածում արտահանման ծավալը կազմել է 106.855 միլիոն ԱՄՆ դոլար, այնինչ անցյալ տարվա հունվար-հունիսին` 14.647 միլիոն ԱՄՆ դոլար էր։

Հիմնական 5 ապրանքախմբերը, որոնց արտահանումը 2026 թվականի հունվար-հունիսին Վրաստանից Իրան է իրականացվել` ստորև․

• Մարդատար ավտոմեքենաներ՝ 89.308 միլիոն ԱՄՆ դոլար

• Ֆերոհամահալվածքներ (ֆերոհամալորդներ)՝ 6.982 միլիոն ԱՄՆ դոլար

• Փայտանյութ (սղոցված կամ ճեղքված)՝ 2.825 միլիոն ԱՄՆ դոլար

• Պլաստմասսայի հումք (պոլիմերներ սկզբնական վիճակում)՝ 1.318 միլիոն ԱՄՆ դոլար

• Սիգարներ, սիգարիլաներ և սիգարետներ՝ 1.162 միլիոն ԱՄՆ դոլար։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031