Իսրայելը վերահաստատում է իր անվերապահ աջակցությունը Կիպրոսի Հանրապետության ինքնիշխանությանը. Իսրայելի ԱԳՆ հայտարարությունը
Իսրայելը վերահաստատում է իր անվերապահ աջակցությունը Կիպրոսի Հանրապետության ինքնիշխանությանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանը և համերաշխություն է հայտնում Կիպրոսին՝ 1974 թվականի թուրքական ներխուժման տարելիցի առթիվ։
Կղզու հյուսիսում թուրքական ռազմական ներկայությունը, զուգորդված Անկարայի կողմից միակողմանի գործողությունների միջոցով ստատուս քվոն փոխելու համառ փորձերի հետ, անընդունելի է։
Որպես Կիպրոսի ռազմավարական գործընկեր և հարևան՝ Իսրայելը կոչ է անում վերսկսել բանակցությունները՝ հակամարտության արդար, կենսունակ և երկարատև լուծման ուղղությամբ։
«Թուրքիան այսօր» լրատվական ալիք

