Իսրայելը հրաժարվեց օգնել Ուկրաինային՝ Ռուսաստանին չզայրացնելու համար, և այժմ քաղում է պտուղները. Բեն Ուոլես
«Ես խորհուրդ էի տվել Բենյամին Նեթանյահուի կառավարությանը օգնել Ուկրաինային: Իսրայելը հրաժարվեց՝ հայտարարելով, որ չի ցանկանում զայրացնել Ռուսաստանին: Արդյունքում՝ Ռուսաստանը շարունակեց գրեթե 1 միլիարդ դոլար ծախսել իրանական անօդաչու թռչող սարքերի վրա: Այժմ շարքային իսրայելցիները ստիպված են բախվել Նեթանյահուի որոշումների հետևանքներին: Ուկրաինա ներխուժումից ի վեր Իսրայելը ընդունել է ռուսական ողջ կեղտոտ փողը և խաբեբաներին: Ցավալի անկում՝ մի ժամանակ արժանապատիվ երկրի համար», – հայտարարել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախկին նախարարը:

