ԱՄՆ-ը Իրանի հետ հնարավոր պատերազմի ֆոնին լրացուցիչ կործանիչներ է տեղափոխում Մերձավոր Արևելք. CNN
ԱՄՆ-ը եվրոպական բազաներից դեպի Մերձավոր Արևելք է ուղարկում F-16 և F-35 կործանիչներ, ինչպես նաև վառելիք լցնող ինքնաթիռներ։ Սա կընդլայնի նախագահ Թրամփի ռազմական հնարավորությունները, որը դիտարկում է Խարգ կղզու գրավման և Փիքեքս լեռան շրջակայքում գտնվող միջուկային օբյեկտներին հարվածներ հասցնելու տարբերակները։
Միևնույն ժամանակ, դիվանագիտական սցենարը դեռևս բացառված չէ. պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ բանակցություններին վերադառնալու հնարավորությունը պահպանվում է։

