Վարդապետյանը ՆԳՆ-ից և ԱԱԾ-ից ժամացույցներ է ստացել

Դատախազության աշխատողի օրվա և Դատախազության հիմնադրման 108-ամյակի առիթով կազմակերպված Դատախազության կոլեգիայի ընդլայնված նիստի շրջանակում Գլխավոր դատախազի պաշտոնը զբաղեցնող Աննա Վարդապետյանը գործընկերներից նվերներ է ստացել։

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի պաշտոնական կայքում հուլիսի 14-ին ներկայացված ձևաթղթերից տեղեկանում ենք՝ Աննա Վարդապետյանը ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունից ստացել է հուշանվեր-ժամացույց` «AWI» բրենդի՝ կաշվե փոկով, պողպատյա կորպուսով, որը գնահատել է 130,000 ՀՀ դրամ։ Նշվել է, որ պարգևը տրվել է ԱԱԾ-ի և ՀՀ դատախազության միջև օրինականության ամրապնդման ու հանցավորության դեմ պայքարի գործում սերտ համագործակցելու համար:

Հաջորդ նվերը, որի մասին ձևաթուղթ է ներկայացրել դատախազը, Ներքին գործերի նախարարությունից ստացած հուշանվեր-ժամացույցն է՝ «Gnomon» բրենդի, արծաթյա, 9․3 գրամ քաշով։ Այս նվերի գնահատված արժեքը 126,720 ՀՀ դրամ է:

«Նվերը տրվել է իրավակարգի ամրապնդման և հանցավորության դեմ պայքարի գործում անձնական ավանդ ներդնելու համար, ինչպես նաև Դատախազության աշխատողի օրվա կապակցությամբ»,- սա էլ նշվել է ՆԳՆ-ի նվերի նպատակի դաշտում։

Կարդացեք նաև

Թե որքանով է այս բարձրագոչ նպատակների հիշատակումը տեղին, երբ մի կողմից ահազանգում են, որ արդարադատությունը «քաղաքականացվել է», մյուս կողմից էլ՝ օրը մեջ հնչող կրակոցների ու դանակահարությունների լուրեր են, դա էլ կգնահատի ժամանակը։

«Հանրային ծառայության մասին» օրենքի համաձայն՝ պաշտոնյաների՝ 60.000 դրամը գերազանցող արարողակարգային կամ գործուղման նվերները փոխանցվում են պետությանը կամ համայնքին: Բացառություններ՝ մինչև 60.000 դրամ արժողությամբ արարողակարգային նվերները կարող են մնալ ծառայողին, եթե չկա շահերի բախում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031