Դատախազության աշխատողի օրվա և Դատախազության հիմնադրման 108-ամյակի առիթով կազմակերպված Դատախազության կոլեգիայի ընդլայնված նիստի շրջանակում Գլխավոր դատախազի պաշտոնը զբաղեցնող Աննա Վարդապետյանը գործընկերներից նվերներ է ստացել։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի պաշտոնական կայքում հուլիսի 14-ին ներկայացված ձևաթղթերից տեղեկանում ենք՝ Աննա Վարդապետյանը ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունից ստացել է հուշանվեր-ժամացույց` «AWI» բրենդի՝ կաշվե փոկով, պողպատյա կորպուսով, որը գնահատել է 130,000 ՀՀ դրամ։ […]