«Աստղային պատերազմներ» ֆրանշիզի հերոս Լյուկ Սքայուոքերի թուրն աճուրդում վաճառվել է 3.75 մլն դոլարով
Ամերիկյան «Աստղային պատերազմներ»-ի նկարահանումներում ֆրանշիզի հերոս Լյուկ Սքայուոքերի օգտագործած օրիգինալ լուսային թուրը աճուրդում վաճառվել է 3.75 միլիոն դոլարով։
Այս մասին հայտնում է Hollywood Reporter թերթը։
Դա հենց այն լուսային թուրն է, որով Սքայուոքերը մենամարտել է Դարթ Վեյդերի հետ՝ 1980 թվականին նկարահանված «Աստղային պատերազմներ. Էպիզոդ V՝ Կայսրությունը հասցնում է պատասխան հարված» ֆիլմում։
Այս գործարքով սահմանվել է «Աստղային պատերազմներ»-ի նկարահանումներում օգտագործված ռեկվիզիտի նոր ռեկորդ։ Թուրը նախապես գնահատվել էր 1 միլիոն դոլար և փորձագետներն ակնկալում էին, որ նրա գինը կհասնի առավելագույնը 2 միլիոն դոլարի։

