Նիդերլանդներում շոգի և երաշտի պատճառով ջրի դեֆիցիտ են հայտարարել

Նիդերլանդների իշխանությունները պաշտոնապես հայտարարել են ջրի դեֆիցիտի առաջացման մասին՝ վերջերս տեղի ունեցած անոմալ շոգի և շարունակվող երաշտի ֆոնին, և ձեռնամուխ են եղել ջրային ռեսուրսների կառավարման լրացուցիչ միջոցառումների ներդրմանը: Դրա մասին հայտնել է RTL հեռուստաալիքը:

Հեռուստաալիքի տեղեկություններով՝ երկիր մուտք գործող ջրի ծավալը կրճատվել է տեղումների պակասի և գետերում, առաջին հերթին՝ Հռենոսում, ջրի ցածր մակարդակի պատճառով, մինչդեռ ջրի պահանջարկը շարունակում է աճել: Կառավարությունում ակնկալում են, որ չորային եղանակը կպահպանվի առաջիկա շաբաթներին:

Թագավորության ենթակառուցվածքների և ջրային տնտեսության նախարարությունում միևնույն ժամանակ ընդգծել են, որ ձեռնարկվող միջոցները չեն ազդի բնակչությանը խմելու ջրով ապահովելու վրա։ «Խմելու ջուրը հասանելի է և հասանելի կմնա բնակչության համար»,- լրագրողներին հավաստիացրել է գերատեսչության ներկայացուցիչը:

Ինչպես նշում է հեռարձակող կորպորացիան, միջոցառումները կներդրվեն՝ կախված առանձին տարածաշրջաններում տիրող իրավիճակից: Մասնավորապես, իշխանությունները կկարգավորեն Հռենոսի վտակների վրա գտնվող ամբարտակների աշխատանքը՝ ջրի մակարդակը վերահսկելու համար, օգտագործման կնախապատրաստեն լրացուցիչ վթարային պոմպեր և կկրճատեն շլյուզների բացման հաճախականությունը՝ ծովի աղի ջրի ներթափանցումը ներքին քաղցրահամ ջրամբարներ սահմանափակելու համար:

Բացի դրանից, մի շարք շրջաններում սահմանափակումներ կմտցվեն ստորգետնյա աղբյուրներից, ինչպես նաև գետերից, առուներից ու ջրանցքներից ջուր վերցնելու նկատմամբ: Դա, մասնավորապես, կարող է անդրադառնալ ֆերմերների վրա, որոնց առանձին շրջաններում կարգելվի ջուրն օգտագործել ոռոգման համար։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031