Բաժիններ՝

Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով

Կրեմլը սխալ է համարում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի դիրքորոշումն Ուկրաինայի վերաբերյալ, սակայն այդ տարաձայնությունների մեջ սպառնալիք չի տեսնում երկկողմ հարաբերությունների համար։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է РБК-ն։

Պեսկովը նշել է, որ Ռուսաստանը մտերիմ հարաբերություններ է պահպանում մի շարք պետությունների հետ, որոնք ուկրաինական հակամարտության վերաբերյալ այլ դիրքորոշում ունեն։

«Ինչ վերաբերում է այն դիրքորոշմանը, որն արտահայտվել է նախագահ Ալիևի կողմից, գոյություն ունի մի շարք պետություններ, որոնց հետ մեզ կապում են մտերիմ հարաբերություններ և որոնք կիսում են այնպիսի դիրքորոշում, որի հետ մենք կտրականապես համաձայն չենք։ Եվ այո, դա մեր տարաձայնությունների առարկան է։ Միաժամանակ մենք կարծում ենք, որ սա առիթ չէ, որպեսզի այս հարցը ստվեր գցի մեր երկկողմ հարաբերությունների վրա, մենք հավատարիմ ենք պրագմատիկ մոտեցմանը»,- հայտարարել է Պեսկովը։

Նրա խոսքով՝ ռուսական կողմը շարունակելու է հիմնավորված կերպով բացատրել իր դիրքորոշումը ադրբեջանցի գործընկերներին։

Նշենք, որ նախօրեին Ալիևը, պատասխանելով ուկրաինացի լրագրողի հարցին, հայտարարել էր, որ Ադրբեջանը շարունակելու է աջակցել Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031