Բաժիններ՝

Իսրայելի գաղտնի գործողությունը՝ Ահմադինեժադի մասնակցությամբ. NYT

Ըստ The New York Times-ի՝ Իսրայելի հետախուզությունը երկար տարիներ աշխատել է Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադի հետ՝ նրան դիտարկելով որպես Իրանում իշխանափոխության համար առանցքային գործիչ։

Իսրայելական կողմը ֆինանսավորել է նրա ծախսերը և գաղտնի հանդիպումներ կազմակերպել, այդ թվում՝ 2024 թվականին Բուդապեշտում՝ «Մոսադի» ղեկավար Դավիդ Բառնեայի հետ։

Ինչպես հայտնում է պարբերականը, Իսրայելի և Իրանի միջև վերջին պատերազմի օրերին գործողությունը հասել է իր գագաթնակետին․ ավիահարվածից հետո իսրայելցի գործակալները Ահմադինեժադին դուրս են բերել Թեհրանից և տեղափոխել գաղտնի ապաստարան։

Սակայն պլանը ձախողվել է, երբ Ահմադինեժադն անհայտ հանգամանքներում լքել է ապաստարանը։

Ինչպես հայտնում է The New York Times-ը, Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը հայտնվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հսկողության տակ և գտնվում է տնային կալանքի մեջ։ Իրանական իշխանությունները բացահայտել են նրա գաղտնի համագործակցությունն Իսրայելի հետ, որը տևել է տարիներ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031