Բաժիններ՝

Իրանը կապի մեջ է Օմանի, Պակիստանի և Կատարի հետ. ԱԳՆ խոսնակ

Իրանը շարունակում է կապ պահպանել Օմանի, Պակիստանի և Կատարի հետ՝ տարածաշրջանում իրադրության հետագա սրացումը կանխելու համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով իրանական ԶԼՄ-ները, այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։

«Միջնորդների խնդիրն է կանխել լարվածության սրացումը, և վերջին օրերին մենք կապի մեջ ենք եղել Կատարի, Օմանի և Պակիստանի հետ։ Այդ շփումները շարունակվում են», – ասել է Բաղային։

Արտաքին գործերի նախարարության խոսնակը հավելել է, որ Թեհրանը «կօգտագործի բոլոր անհրաժեշտ միջոցներն ու մեթոդները՝ իր ազգային շահերի և ազգային անվտանգության ապահովման համար»։

Միևնույն ժամանակ նա հայտարարել է, որ Իրանը թույլ չի տա, որ Հորմուզի նեղուցը վերածվի սպառնալիքների աղբյուրի։

«Մենք թույլ չենք տա, որ Հորմուզի նեղուցը դառնա Իրանի ազգային անվտանգությանը սպառնացող վայր», – ասել է Բաղային։ Նա հավելել է, որ «առևտրային նավերի ռազմական ուղեկցության մասին ԱՄՆ հայտարարությունը հաստատում է Վաշինգտոնի համառ ձգտումը՝ պահպանելու անկայունությունը տարածաշրջանում»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031