Բաժիններ՝

Եվրոպայում արտակարգ շոգի պատճառով առնվազն 10 հազար մարդ է մահացել

Եվրոպական երկրները հայտնել են ավելի քան 10 հազար հավելյալ մահվան դեպքերի մասին՝ հունիսի վերջին մայրցամաքի արևմտյան հատվածը պատած ռեկորդային շոգի ալիքի ընթացքում։ Այս մասին վկայում են պաշտոնական տվյալները։

Ինչպես հաղորդում է Reuters-ը, EuroMOMO ցանցի հրապարակած տվյալների համաձայն՝ մահերի ճնշող մեծամասնությունը՝ ավելի քան 9 հազարը, գրանցվել է 65 և ավելի բարձր տարիքի մարդկանց շրջանում։ EuroMOMO-ն տվյալները ստանում է Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման եվրոպական կենտրոնի (ECDC) և Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կողմից։

Ծայրահեղ շոգը կարող է մահվան պատճառ դառնալ՝ առաջացնելով ջերմային հարված կամ սրելով սրտանոթային և շնչառական հիվանդությունները։ Առավել խոցելի խմբում տարեցներն են։

Գիտնականները նշել են, որ հունիսի վերջին գրանցված շոգի ալիքը «գործնականում անհնար կլիներ» առանց մարդու գործունեությամբ պայմանավորված կլիմայական փոփոխության, որը շոգի ալիքները դարձնում է ավելի հաճախակի և ինտենսիվ։

Տվյալները հավաքագրվել են եվրոպական 27 երկրներից։ Մահացության հատկապես բարձր մակարդակ է գրնացվել Բելգիայում և Ֆրանսիայում, չափավոր՝ Իսպանիայում, Նիդեռլանդներում և Շվեյցարիայում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031