Եթե մեր երկրներից մեկի համար uպառնալիք առաջանա, մյուսը կմոբիլիզացնի իր ողջ ներուժը, այդ թվում՝ ռшզմական, իր դաշնակցին պաշտպանելու համար․ Ալիևը՝ Ադրբեջան-Թուրքիա հարաբերության մասին

Թուրքիայի և Ադրբեջանի միջեւ բարեկամությունն ու եղբայրությունն անխախտ են, իսկ ադրբեջանցի եւ թուրք ժողովուրդները կիսում են այդ տեսակետը։ Այս մասին օկուպացված Շուշիում IV Գլոբալ մեդիա ֆորումի ժամանակ, պատասխանելով Anadolu-ի լրագրողի հարցին, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, փոխանցում են ադրբեջանական ԶԼՄ-ները։

Նրա խոսքով՝ Ադրբեջանի և Թուրքիայի միջև քաղաքական և տնտեսական կապերը գտնվում են բարձր մակարդակի վրա, իսկ երկրները սերտ բարեկամական հարաբերություններ են պահպանում:

Ալիևն ընդգծել է, որ Ադրբեջանն ու Թուրքիան ոչ միայն եղբայրական և բարեկամ երկրներ են, այլև դաշնակիցներ: «Եթե մեր երկրներից մեկի համար սպառնալիք առաջանա, մյուսը կմոբիլիզացնի իր ողջ ներուժը, այդ թվում՝ ռազմական, իր դաշնակցին պաշտպանելու համար»,-ասել է Ալիևը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031